Փոփոխվել է Հայաստանի հավաքականի դիրքը FIFA-ի աղյուսակում

images

Հունիսի 4-ին FIFA-ի պաշտոնական կայքում արդեն տեղադրված էր  հավաքականների վարկանիշների նոր աղյուսակը: Ներկայումս Հայաստանի հավաքականը գտնվում է երեսունութերրորդ տեղում և զիջում է իր նախկին ցուցանիշին 5 դիրքով: Հավաքականի վարկանիշի նվազման վրա մեծապես ազդել են վերջին երկու ընկերական հանդիպումները, որոնցում մեր թիմը լավ հանդես չեկավ: Չնայած այն հանգամանքին, որ առաջին ընկերական խաղում մեր թիմը հաղթեց ԱՄԷ թիմին 4-3 հաշվով, այդուհանդերձ խաղը ստացվեց անհաջող` դիրքային սխալների մեծ թվով: Երկրորդ հանդիպումը, որում մեր թիմը մրցեց Ալժիրի ընտրանու հետ, ստացվեց ավելի անհաջող և ավարտվեց 3-1 հաշվով կրած պարտությամբ:

Աղյուսակի առաջատարները չեն փոխվել  (Իսպանիա, Գերմանիա և Բրազիլիա) և կփորձեն այս աշխարհի առաջնության ընթացքում հասնել առավելագույն հաջողությունների:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply