Օրէնսդիր մարմնի նախագահ

Հայկական ՍՍՀ Գերագոյն սովետի նախագահութեան նախագահ Նագուշ Յարութիւնեանին Հայկական հարց լուծում ցանկանալու համար կալանաւորուած (ՊԱԿ-ի բանտ, 15-րդ խուց)  Պարոյր Արշաւիրի Հայրիկեանից Դիմում Այն բանից յետոյ, երբ Դուք իմ 24 յունիսի 1974 թ․ դիմումը անպատասխան թողնելուց բացի ուղարկեցիք ՊԱԿ, որպէսզի նրա մասին ինձ հարցաքննէին, խելամիտ կը լինէր այլեւս Ձեզ չդիմել։ Բայց իմ պարտքն եմ համարում գոնէ այս դիմումներով մի փոքր լուսաբանել Ձեզ։ Օրէնսդիր մարմնի նախագահ, խօսքս վերաբերում է նոյն յանցագործութեանը՝ ցեղասպանութեանը, որի եթէ ո՛չ մասնակիցը, ապա հովանաւորն եք․․․ Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան Գլխաւոր քարտուղ Կուրտ Վալդհայմին եւ պահանջել այս ամենը տեղում քննելու համար կազմել ու Հայաստան ուղարկել հատուկ միջազգային յանձնաժողով։

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply