24-րդ տուրում ”Ռեալը” շանս չթողեց ”Խետաֆեին”

Karim Benzema

Իսպանիայի ընթացիկ առաջնության 24-րդ տուրում ”Խետաֆեն” ընդունեց Մադրիդի ”Ռեալին”:  ”Ռեալի” ֆուտբոլիստները շանս չթողեցին մրցաշարային աղյուսակում 15-րդ տեղը զբաղեցնող ”Խետաֆեին” և հաղթեցին 3-0 խոշոր հաշվով: Արդեն խաղի 5-րդ րոպեին հաշիվը բացեց Խեսեն: 27-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Բենզեման, իսկ 66-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց Մոդրիչը:

Կրիշտիանո Ռոնալդուն խաղադաշտ դուրս չեկավ, քանի որ դեղին քարտերի պատճառով ստացել էր որակազրկում:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply