Ինքնամաքրման գործընթացը

Չեմ ուզում հավատալ,որ վերևում գրված <<մի ազգի սուչիտ արեցին>> բառերը անձամբ պարոն Հայրիկյանի բառեր են,կամ անձամբ Պարոն Հայրիկայանի կողմից է գրվում:Դրա համար այս մեկնաբանություններ կարդացողներից,ովքեր անձամբ Պարոն Հայրիկայնի հետ ուղիղ շփումներ ունեն,խնդրում եմ նրան տեղեկացրեք,որ կայքը վարող աղջիկը, թե տղան ինքնագործնեությամբ են զբաղված և օգտագործում են այնպիսի բառամթերք, որը Պարոն Հայրիկյանի հեղինակությանը վտանգի տակ է դնում….Գլուխները քարովն են տվել, երեսներն էլ պատով, Հայ Ցեղին այլևս խաբել չի լինելու, քնաի որ Աստված է Առաջնորդում , Ինքնամաքրման գործընթացը պիտի ավարտին հասնի, երբ Հայ ազգի 30% միաբանվի Աստծո կամքի պես, այն ժամ կկատարվի Աստծո բերանից ելած այս խոսքը “ՄԻ ՓՈՔՐ ԱԶԳՈՎ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՐՀԸ ՊԻՏԻ ԱՄԱՉԵՑՆԵՄ”

“Սահմանադրական կարգի խախտում”

Միլիոն անգամ լավ էր մնար նույնը, քան տեղում կառուցվեր այդ այլանդակ, ճարտարապետական նորմերը խախտած, ճնշող հյուսային պողոտան: Մենք ընդմիշտ կորցրել ենք այդ տարածքը, իսկ «գոմերի» դեպքում միշտ էլ հնարավոր էր տեղում ճիշտ ճարտարապետական լուծում ունեցող պողոտա կառուցել: Խրճիթը չի կարող լինել այլանդակ, իսկ այ հյուսային պողոտան այլանդակ քարակույտ ա, որովհետև իր աններդաշնակությամբ դիսոնանս ա առաջացնում: Դա պարտադիր, չէ որ ապաշնորհ Նարեկ Սարգսյանի ձեռքերով մեր հայկական ճարտարապետական գոհարները դարձրեցին անշունչ Հյուսիսային պողոտա: Այդ փողոցով քայլելիս վախենալու ինչ որ մի ուժ քշում է։ Իհարկե. Եթե մեղադրում են “Սահմանադրական կարգի խախտում” հոդվածով, դա ինքնստինքնյան քաղ. մեղադրանք է

Հետաքրքրիր իրավիճակ

Հետաքրքրիր իրավիճակ է ստեղծվել։ Ունենք Սփյուռքի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար,ով 7 ամիս նախարար էր ,բայց մեկ շաբաթվա ընթացքում չանդրադարձավ կառույցի լուծարման հետ կապված քննարկումներին։
Երբ քո աշխատողները գործադուլ են անում,երբ ԶԼՄ֊ները հեղեղված են սփյուռքի կառույցների ու գործիչների նամակներով,միթե՞ դու իրավունք ունես լռելու։ Եթե նույնիսկ չես պատկերացնում ինչպիսին է լինելու կառույցի ու գործընկերներիդ ապագան,կարելի է մեկնաբանել գոնե մեկ անգամ։ Ղեկավարի ունակություններն ու աջակցությունը հարկավոր է ցույց տալ դժվար պահերին։

Անասնաֆերման

Փաստորեն այս իշխանությունները կատարեցին այն խոստումը, երբ ժամանակին հայտարարում էին, որ իշխանափոխությունից հետո կյանքը լավանալու է։ Իրոք որ իրենց կյանքը կտրուկ լավացավ…  Վերջում կարո՞ղ ա պարզվի ամենաշատը Ռոբերտ Քոչարյանի գիրքն ա սպառվել ու այս իշխանությունները հայտարարեն որ կարդալը ինքնին փիս բան…)) Ինչ Մայրբախ ինչ բան, այս մարդիկ մինչեւ հիմա մետրոյով ու հեծանիվով են երթեւեկում։ Չեք հավատում, նախրին հարցրեք, ողջ օրը տենում են… «Անասնաֆերման» կարդում եք որ ինչ։ Աչքերիդ դեմը բեմադրվում ա, էլի…

Չլսեցին, չուզեցին

Չլսեցին, չուզեցին լսել կամ յանձնարարութիւն ստացան չլսել ասածս, այն բանի մասին որ Համաշխարհային բանկի հետ կարելի է բանակցել արտօնեալ վարկ ստանալու եւ դրանով «ՀԱՅ-ՌՈՒՍԳԱԶԱՐԴ» կոչուող թալանչիներից գազամատակարման գործն ազգայնացնելու համար։ Զուգահեռաբար պէտք է հրատապ բանակցոթիւններ սկսել այլընտրանքային էներգակիրներ ձեռք բերելու ուղղութեամբ։ Իրականում կարծում էք որ նիկոլը խորհրդի կարիք ունի՞ ոչ ամեն ինչ էլ նա լավգիտեր ,,ընդիմադիր,, աշխատած ժամանակ, բոլոր հարցերի լուծումը նա գիտեր և պահանջում էր լուծում ․․․․ հիմա ԻՐԱ-վիճակն ու կարգավիճակն է փոխվել, նա ընդհանրապես կապ չունի Հայի ու Հայաստանի շահերի հետ

Շանթը

Էսօրը Նիկոլը ճիշտ և Ճիշտ արտացոլումն է մեր այսօրվա հավաքական էության:Հետևաբար ում է ուղղված Ձեր խոսքը:Ինչ է չկային ուրիշ մարդիկ մինչև Նիկոլը…Իհարկե կային,բա Շանթը,բա Ժիրայրը,բա Պարույր Հայրիկյանը,բա մյուս գաղափարական նվիրյալները:Ինչ է չեք հասկանում,որ այս ժողովուրդի համար ընդունելի առավելագույնը հենց Նիկոլն է:Նիկոլը գոնե ավազակ չի,գոնե թալանչի չի,գոնե ագահ չի,գոնե անարժանապատիվ չի…. ստրուկ եւ վերնախաւ բառերն անհամատեղելի են Թէրեւս այդ պատճառով է, որ երբ ընթերցում եմ «իշխանական վերնախաւ» արտայայտութիւնը անհարմարաւետութիւն եմ զգում։ Ինչ ոլորտի ստրուկ էլ լինես, մանաւանդ օտարաստրուկ, դու արդեն կամաւորապէս ստոր խաւի ներկայացուցիչ ես քեզ ազդարարել։

Ձեր գաղափարները

Պարոն Հայրիկյան, հարց ունեմ,եթե պատասխանեք-շնորհակալ կլինեմ; Տարիներ առաջ ասում էիք, որ մեր երկրի համար կարևոր է նախագահական համակարգը; ԲԺՍ-ով առաջարկում եք խորհրդարանական; Նաև, որ ժողովուրդն ընտրի և վարչապետ, և փոխվարչապետ; Ինձ, որպես քաղաքացի , դա չի գրավում; Ախր, Նախագահ բառը գրաբարից եկող գաղափարակիր ու մեծ պարտավորվածություն թելադրող է; Իսկ Ձեր գաղափարներով հիացել եմ միշտ, և վերը գրածս բոլորովին դրան հակառակ չէ, ուխը մենակ սաբոտաժ անողներին է պատում, նիկոլամուտացվածներն էլ թիկնապահ զորքն է

Հրեաները

Երկու տարի առաջ, երբ նման մի ընկերոջ նամակից յետոյ մեր հայրենակիցներին կոչ արեցի չգնալ, չտանել իրենց երեխաներին բազում արատներով աշխարհում առաջաւոր տեղ գրաւող այս երկիրը, մի քանի հայեր խիստ յուզուեցին։ Յուսանք, որ մի քանիսն էլ մնացել են։ Միւսներին շատ ճիշտ կոչ է արուած, բայց անձամբ ինձ յուզողն հայերի ճակատագիրն է։ Հրեաները միլիոններով մէկնեցին Իսրայէլ։ Մեզ պէս տառապանք տեսած, բայց դասեր քաղած ազգ են։ Եթէ նրանք այդտեղ ապագայ չեն տեսնում, մտածելու բան կայ․․․

Քայլերթի նախարարությունը

Նոր ֆեյսբուքյան ընկերներիցս մեկի գրառումը աչքովս ընկավ, որ առաջարկում էր օպտիմալացման շրջանակներում Հայաստանում թողնել ընդամենը 2 նախարարություն՝ Սիրո և համերաշխության նախարարությունը և Քայլերթի նախարարությունը։ Անկեղծ ասած գտնում եմ որ ներկա դրությամբ այդ երկուսն էլ ա շատ՝ մեզ ընդամենը պետք ա Աֆրիկայից բերել յումբա-տումբա ցեղի հռչակավոր մեծ թմբուկը, որի օգնությամբ կարելի է ամեն երեկո կազմակերպել համազգային “Դմփ-դմփ հուի” միստիկ ռիտուալը, որը կախարդական փայտիկի զուգակցությամբ լրիվ բավական են ազգի հոգևոր և նյութական կարիքները հոգալու համար․․․

Հայ ազգի մեծամասնությունը

Հայ ազգի մեծամասնության կործանարար մենկամտությունը կայանում է նրանում, որ իրենք քաջ գիտեն, որ ասենք իրավաբան դառնալու համար, ընդ որում սկսնակ, պետք ա մի 5 տարի սովորել, սկսնակ բժիշկ դառնալու համար պետք ա մի 7 տարի սովորել, բայց այ պետությունը, ամեն անփորձ մեկը, կարող է փողոցից գա ու կառավարել։ Մի անգամ հայ ազգը դա փորձարկեց 1991 թվին, դաժան արդյունը դաս չեղավ, որոշեց ավելի բեթար կերպով մի անգամ էլ կրկնել։ Կրկնեցիք, դե վայելեք․․․