Հայրիկյանն է

Հայրիկյանը եթե ասելիք ունի ասում է, որովհետև իր փորձառությամբ վաստակել է դրա իրավունքը։ Եվ եթե այսօր կա մեկ գործիչ ով չի շեղվել իր գաղափարներից և ճիշտ է դուրս եկել դա Հայրիկյանն է։ Եվ ուրեմն ստորություն է ցեխ շպրտել մեծ հայի վրա և համոզված եղեք, որ այդ ցեխը իր գորշությամբ իրենց էությունն է։ Ընդհանրապես դա համաշխարհային առումով հին ու փորձված ինդիկատոր ա, որ երբ պետությունը անցնում ա շոուբիզնեսի աստղերին քերթելու ոչ պոպուլյար քայլին, ուրեմն համ տնտեսության համ հարկային մուտքերի վիճակը բեսամթ ոռի ա…

Պապա Կառլոն

Մի տեսակ դարձել ա ավանդույթ, որ ովքեր ժամանակին անպագորգոռ կերպով ինձ ջնջել են ֆեյսի ընկերների շարքերից, կամ ում ես եմ ջնջել, իմ պատի վրա ոչ վայել պահվածքի, կամ իմ հասցեին ամեն տեսակի աղբը լայքելու կամ տարածելու համար, որոշ ժամանակ անց, միամիտ հայացքով նորից փորձում են սողոսկել ֆեյսի ընկերներիս շարքերը։ Բայց քանի որ ձեր խոնարհ ծառան ի տարբերություն դոբրի Սերոժ ձյայի շատ հիշաչար բնավորություն ունի ու շատ վատ հիշողություն (այսինքն ամեն ինչ հիշում ա), այդ փորձերը անգութ կերպով կանխվում են: Բայց այս մի անգամը որոշել եմ անել բացառություն՝ շատ եք ուզում վերադառնալ, ֆեյսի ձեր պատերի վրա հրապարակայնորեն խնդրում եք ներողություն համեստ ստատուսագիր Կիվիրյանից, ու նորից ընկերության հայտ եք տալիս, կցելով այդ ձեր գրառումը։ Բայց խոսքը գնում է ոչ թե «Ներիր մեզ պապա Կառլո» տրաֆարետային խոսքերի մասին, այլ սրտանց խոսքերի, որ Պապա Կառլոն, նույն ինքը համեստ ստատուսագիր Կիվիրյանը հասկանա որ դիմացինի հոգին այդքան էլ մոլորված չի եւ առկա է դարձի գալու անկեղծ ձգտում։ Սա ձեր վերջին հնարավորությունն է…

Վազգենչիկի աղջիկը

Կան ժողովուրդներ, որին ոչ թե ադեկվատ ղեկավար ա հասնում, այլ չոբան, շաման կամ գենոկոլոգ… Ինչպես ասում է հարեւանս, կոշկակար Վալոդը, ինչքան երկիրը աղքատ է լինում, այնքան տեղի տեղադրվող տոնածառը մեծ ա լինում… Հաճախ մարդկանց ֆեյքերը իրենց տերերից ավելի խելացի բաներ են գրում։ Գոնե ձեր ֆեյքերից սովորեք…)) Մեր դասարանի Վազգենչիկի աղջիկ կպցնելու գործընթացը ներկայիս հայկական ԱԱԾ միանշանակորեն կարա գնահատի որպես վերբովկա… Դա հին պատմական ավանդույթ ա, երբ էքսցենտրիկ բռնապետությունները փորձում են մատուցել որպես ժողովրդավարություն…

Յանուն ՔԱՂԱՔԱՑՈՒ

  1. Նաեւ Արեւմուտքն է արձանագրում փոփոխութիւնների ձգտման բացակայութիւնը։ Բա ձեր ինչի՞ համար ձեզ պիտի մարդու տեղ դնեն, այ ստրուկներ։ Դեռ տնտեսական զարգացման յոյսերից են խօսում։ Աշխարհին դրամ տուող, Գերմանիայի ու Ճապոնիայի պէս երկրների ոտքի հանող պետութեան հակառակորդի հետ «ախպերութիւն եք անում» ու դեռ սպասում, (չեզոք էլ չեք մնում) , որ ձեզ ու մեզ աջակցե՞ն․․․․ Յանուն ՔԱՂԱՔԱՑՈՒ ԵՐԿՐԻ ՏԷՐԸ ԴԱՌՆԱԼՈՒ նպատակի հրատապ է սահմանադրական բարեփոխումների իրականացումը․․․

Սերժիկի պայքարի

Պարոն Հայրիկյան, բայց ինչ ներեղություն խնդրի ես մարդը ? ՉԷ որ Սերժիկի կարած սահմանադրություն էր իր հագով ? Չե որ իրեն պետք է նախագահ, որը միյայն փաստաթղթի վերնագիրը անգամ չկարդալով ստրուկի պես կստորագրի ? Պարոն Հայրիկյան հուսանք էս թատրոնը արագ կավարտվի ժողովրդի ուշքի գալու շնորհիվ: Էս երեւի տեղը չեք բերում. թէ ուր եք եկել, ում եք դիմում: Մենք որ պայքարում էինք մեր երկրի անկախութեան համար, դուք երեւի դեռ չէիք ծնուել: Մենք պայքարի մէջ ենք անդադար աւելի քան 50 տարի, եւ մենք երկրի միակ քաղաքական ուժն էինք, որ շուրջ երկու տարի (13-15թթ-ին) ակտիւ քաղաքական պայքար էինք մղում երկրի ինքնիշխանութեան կորստի տանող Սերժիկի վարչախմբի վարած քաղաքականութեան դէմ, այդ ընթացքում անելով բազմաթիւ ցոյցեր, երթեր, հանրահաւաքներ, նոյնիսկ հացադուլներ Սերժիկի հրաժարականի պահանջով:

Միլիոնավոր մարդիկ

Պետք ա Գրեգ Լեյքի մեծ,շատ մեծ նկարները կախված լինեն տարբեր քաղաքների`մարդկանցով լցված հատվածներում,հազարավորները կտեսնեն չեն էլ իմանա,թե ովա,ու շատերին չի էլ հուզի,կնայեն կանցնեն կգնան,բայց թող տեսնեն,էդ կապ չունի։ Միլիոնավոր մարդիկ չգիտեն ինքն ովա, չգիտեն ,որ երկու տարի ա լքելա մեզ,չգիտեն ինչ հարուստ կյանքով ա ապրել երիտասարդ տարիքում ու ինչ դաժան օրեր ա ունեցել վերջին տարիներին։
Լեյքը եթե ամբողջ կյանքի ընթացքում ընդամենը մի երգ երգեր, ընդամենը ութ րոպեանոց Epitaph-ը, միևնույն ա ինքը կմնար պատմության մեջ։ Epitaph-ն ավելի աստվածային ա,քան աշխարհի ամենաաստվածային բաները…

Արցախյան պատերազմում

Նիկոլականներից ռեյտինգայինով ամենաշատ ձայներ հավաքել ա Սասունը, որը Մանվելից տարբերվում ա միմիայն նրանով, որ Մանվելը գոնե Արցախյան պատերազմում լուրջ զասլուգներ ուներ, ու վստահ եմ, որ մոտ ժամանակներիս Սասունը Հրազդանը նորից կդարձնի մանվելական ժամանակների Էջմիածնի։ Բարգավաճից ռեյտինգայինով ամենաշտ ձայներ հավաքել ա Ծառուկյանի թիկնազորի պետ Էդոն, այնպես որ անգամ այդ փաստը մեկնաբանելը արդեն ինքնին ավելորդ բան ա։ Ու սա են հայ ազգի անկախությունից ի վեր ամենափառապանծ ընտգրություններն են ներկայացվում։ Իսկ ես մնում եմ իմ կարծիքին որ հայ ժողովրդին դեռ շատ շուտ ա տալ ընտրության իրավունքը՝ կոլոնիզատորները նման իրավունք տվեցին Աֆրիկայի հպարտ ցեղերին, այդ ցեղերը օպերատիվ կերպով իրենք իրենց խեռի քաշեցին։

Արցախի ներկայիս ղեկավարությունը

Ֆեյսում մի քանի հոգի կան, որ երբ ես տարիներ շարունակ Հանրապետականին էի քլնգում, իրենք ատամներով պաշտպանում էին այն ժամանակվա իշխանություններին։ Ու հիմա երբ ես Նիկոլենց եմ քննադատում, հիմա էլ հաչում են իմ հասցեին, պաշտպանելով ներկայիս իշխանությանը։ Չեմ հասկան, թե ոնց են կարողանում այսքան արագ դառնալու ցանկացած իշխանության ապահովիչը՝ իրոք դրա համար մարդ պետք ա հոգով պրոֆեսիոնալ գանդոն լինի․․․ Մի տեսակ տարօրինակ ա, որ կալանավորում են Արցախի առաջին նախագահին, ու այդ պարագայում Արցախի ներկայիս ղեկավարությունը ու քաղաքական իստեբլիշմենտը քար լռություն են պահպանում։ Որպես սւբյեկտ, ցանկացած պարագայում պետք է արտահայտվեն, հայտնեն իրենց մոտեցումը, կամ ողջունեն կամ դատապարտեն Նիկոլի այս քայլը․․․

Հեղինակը տեղում կբլոկվի

Ես արդեն սկսել էի գրել, թե ում կուզենայի տեսնել ապագա խորհրդարանում: Եվ ցուցակը սկսել էի իմ շատ սիրված լրագրողներից: Այսօր որոշեցի ավարտեմ այդ ցուցակը: Ուզում եմ հիշեցնել, որ ցուցակում գրել եմ մարդկանց որոնց ճանաչում են անձամբ կամ ծանոթ եմ նրանց գործունեությանը: Մի վարկյան անգամ չեմ կասկածում, որ նրանք բոլորն էլ (անկախ կուսակցական պատկանելիությունից) կաշխատեն հանուն Հայաստանի Հանրապետության: Կրկնում եմ, ցուցակի մի մասի հետ Դուք կարող եք համաձայն լինել, իսկ մյուսի հետ ոչ: Բայց սա իմ անձնական կարծիքն է: Կարող եք քննադատել ինձ կամ թեկնածուներից յուրաքանչյուրին, սակայն ցանկացած վիրավորանք կամ, առավել ևս հայհոյախառը արտահայտությունները ոչ միայն կջնջվեն, այլ նրանց հեղինակը տեղում կբլոկվի:

ՍԵՐԺԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԳԼԱԽՒՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ

Լինել կռապաշտ նշանակում է լինել կամաւոր մոլագար։ Հիմա նիկոլապաշտներին հարցնում եմ՝ առաջինն ո՞վ ասաց, ումի՞ց կոչ լսեցին, որ պէտք է աջակցել զարթօնքին, «քաղաքացուն երկրի տէրը» դարձնելու նախաձեռնութեանը։ Ուզու՞մ եք տեսագրութիւններ տամ ձեզ։ Հիմա Դուք ձեր կռապաշտութեամբ բթացած եք, բայց դարձեալ ճիգ գործադրեք լսել հասկանալու․․․(Ասողը նոյն մարդն է։)․ «Նա ով խոստանում էր նպաստել քաղաքացու երկրի տէրը դառնալու իրաւունքին, նա խաբել է։ Այդ նպատակն ինքը նոյնացնում է իր անձի եւ իր անձի իշխանութեան հասնելու հետ։ Պէտք է հրաժարուել այս կուռքից եւ ընհանրապէս կուռքերից ու մարդկանց մասին դատել իրենց գործերով։ Սա ասաց՝ «Մերժիր Սերժին» եւ մերժիր ԱՆՄԻՋԱՊԷՍ, սակայն ՍԵՐԺԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԳԼԱԽՒՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ՝ ԱՊՕՐԻՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ, որ պիտի իսկապէս անմիջապէս չեղարուէր, ՊԱՀԵՑ ԱՒԵԼԻ ՔԱՆ ՈՒԹ ԱՄԻՍ։ Դա ամենամեծ ՀԱԿԱՅԵՂԱՓՈԽԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ էՐ եւ Է․․․ եթէ հաւատանք իր ստին, թէ ինքը յեղափոխութեան (բնականաբար արժղքների արմատական փոփոխութեան) էր ձգտում»։