Կարապետը

Մեկ էլ որ նենց հեռվից նամյոկներով չեն գրի թե բա պարոն Կիվիրյան, ոնց անենք ձեր հետ ծանոթանանք: Ոնց ոնց, սենց մի հատ մոտավոր պատկեր եք հավաքում ու զանգում եք…)) Ինչպես ասում էին հին շումեռները, երբ կրկեսի ներկայացումը ավարտվում ա, դրեսիռովշիկ Վաչոն նորից իր գազանիկներին քշում ա հետ վանդակները․․․Անկեղծ չեմ ջոգում Սիվիլնեթը հիմա ում բոստանն ա ջրում։ Նենց տպավորություն ա, որ փողն ա տվել Կարապետը, բերքն ա հավաքում վարդապետը…

Միքայէլ Նալբանդեանի դեմ

Երբ անմեղսունակով կամ անշնորհքով հիանում ես, դա նրա խնդիրը չէ։ Ինչ կայ, այդ էլ մնում է, բայց դու նոր «որակներ» ես նուէր ստանում։  Կարո՞ղ եք գործիչ եւ պարզապէս մարդ համարել նրան, ով ասում է մի բան եւ անում հակառակը։ Նա պարզ է, ով է, իսկ նրան հաւատացողնե՞րը․․․ Միայն իդիոտի համար կարող է ազգային հիմներգը իր պատկերացրած լաւ երգերից լինել։ «Ի սկզբանէ էր խօսքը»․ Երգը նախ բառեր է ունենում։Նա ով հայութեան ազատութեան երգիչ, նահատակ Միքայէլ Նալբանդեանի դէմ կը վայրահաչի, թող իր սրբապիղծ էութեամբ արժանանայ նրա վախճանին․․․

Վլադիմիրովի

Նիկոլ ջան, Վովա-ն Վլադիմիրի փաղաքշականն է եւ Նիկոլն էլ՝ Նիկողայոս-Նիկոլայի կրճատ մտերմիկ տարբերակը։ Երբ քեզ հարցնում են, թէ ինչպէս դիմել՝ Վլադիմիրովի՞չ, թէ՞ Վովաեւիչ, պիտի ասես՝ «հայրէնում պարտադիր չէ հայրանունով դիմել։ Կարող եք միջազգային հարաբերութիւններում ընդունուած կարգով՝ դիմել «միստր կամ գոսպոդին Փաշինեան»։
Նիկոլ Վովաեւիչը Ռուսսաստանում եւ ռուսալեզու միջավայրում շատ ծիծաղելի դիմելաձեւ է։ Ափսօս որ Հայաստանը ներկայացնող բարձրաստիճան պաշտօնեան տրուեց այդ սադրանքին։

Պրիդուրկներ

Ուրեմն Նիկոլենց կուսակցության պատգամավորներից մեկը իրեն ճղում ա թե բա “ապատեղեկատվությունը պետք է պատժվի,խստագույնս պատժվի: Ապատեղեկատվությունն արդեն դառնում է ազգային անվտանգության խնդիր”: Ուրեմն ապատեղեկատվությունից ու պատժից խոսում են մարդիկ, ովքեր օրինակ տարիներ շարունակ հայ հասարակությանը համոզում էին, թե բա Սաշիկն ա էն կամեռաների ու կարմիր գծերի տերը, և դրա ողջ գումարները իրեն ա գնում, իսկ վերջում իրենց իսկ պատգամավորը կանգնում ու հայտարարում ա, որ Սաշիկը երբեք այդ ամենի հետ կապ չի ունեցել։ Դե հիմա պատժեք ինքներդ ձեզ տարիներ շարունակ ապատեղեկատվություն տարածելու ու հայ հասարակությյանը մոլորեցնելու համար։


․․․

ժամանակաւոր իշխանակիրներին

Այդքան առողջ մտքերի կողքին չէր կարելի նոյնիսկ պատկերացնել, ուր մնաց գրել, թէ կարող է նոյնօրինակ սահմանադրութիւն ունենանք։ Սահմանադրութիւնը ազգային համաձայնութեան հիմնական օրէնք է սկսնակների համար, իսկ գրագէտ բոլոր մարդկանց համար այն քաղաքացու իրաւունքներն ու պարտականութիւններն հիմնաւորապէս ամրագրող եւ ժամանակաւոր իշխանակիրներին քաղաքացիների մշտական ենթակայութեան տակ պահող փաստաթուղթ է, ինչն արդէն արոած է բացարձակ ժողովրդավարութեան սկզբունքներով եւ բարդոյթներով ու մեծամտութեամբ չտառապող ամեն ոք այն կարող է իրենը համարել։ Երեկ ես այս նիւթի վերաբերեալ բաւական խիստ հարցադրում եմ կատարել իմ էջում (մասնաւորապէս նոյն նիւթի մէկնաբանութեան մէջ)։

Օրէնսդիր մարմնի նախագահ

Հայկական ՍՍՀ Գերագոյն սովետի նախագահութեան նախագահ Նագուշ Յարութիւնեանին Հայկական հարց լուծում ցանկանալու համար կալանաւորուած (ՊԱԿ-ի բանտ, 15-րդ խուց)  Պարոյր Արշաւիրի Հայրիկեանից Դիմում Այն բանից յետոյ, երբ Դուք իմ 24 յունիսի 1974 թ․ դիմումը անպատասխան թողնելուց բացի ուղարկեցիք ՊԱԿ, որպէսզի նրա մասին ինձ հարցաքննէին, խելամիտ կը լինէր այլեւս Ձեզ չդիմել։ Բայց իմ պարտքն եմ համարում գոնէ այս դիմումներով մի փոքր լուսաբանել Ձեզ։ Օրէնսդիր մարմնի նախագահ, խօսքս վերաբերում է նոյն յանցագործութեանը՝ ցեղասպանութեանը, որի եթէ ո՛չ մասնակիցը, ապա հովանաւորն եք․․․ Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան Գլխաւոր քարտուղ Կուրտ Վալդհայմին եւ պահանջել այս ամենը տեղում քննելու համար կազմել ու Հայաստան ուղարկել հատուկ միջազգային յանձնաժողով։

Լենա Նազարյանը

Ոնց հասկանում եմ ճիշտը մեր թրաշամանուկներին ողջ կազմով Բաքու գործուղելն ա, որպես այնտեղի ընդդիմությանը օգնություն: Համ մենք իրենցից կպրծնենք, համ իրենք գոնե Ադրբեջանը վարի կտան…))  Լենա Նազարյանը հայտարարում ա, որ մարզպետներն իներցիայով են պարգևատրումներ արել: Այսինքն կրկին սաղ Սերժն ա մեղավոր: Ու որտեղից այսքան դեբիլ մի անգամից բուսավ հայոց հողի վրա… Ավելի լավ էր մինչեւ հիմա միայն Մխիթարյանով հպարտանայինք։ Շատ ավելի ապահով ու անվտանգ էր…))

Անկախութեան 70-ամեակը նշելու որոշումը

Նա իմ ամենավստահելի եւ անդաւաճան մարդկանցից եռեակում էր։ Ամենակարճ ժամանակում նա թռիչքաձեւ աճ ապրեց եւ իր համար նոր՝ քաղաքական ոլորտում իր բնատուր շնորհների եւ աշխատասիրութեան արդիւնքում դարձաւ ոչ միայն ԱԻՄ-ի, այլեւ հանրութեան սիրելի գործիչներից մէկը։ 3. Նա 1988թ. մայիսի 28-ին առաջինը Ազատության հրապարակում ծածանեց եռագույնը: Ինչպե՞ս էր դա որոշվե։:
Մայիսի 28-ին հրապարակաւ Անկախութեան 70-ամեակը նշելու որոշումը ԱԻՄ ղեկավարութիւնը ընդունել էր 1988 թ․-ի հատուկ նիստում։ Այդ նիստին մասնակցում էին արդէն Ալեքսանդր Մանուչարեանը, Ռաֆայէլ Պապայեանը, հետագայում «Ղարաբաղ» կոմիտէի անդամ Սամուէլ Գեւորգեանը, Գեւորգ ՄԻրզոյեանը, Գեորգի Խամիզուրին եւ շատ ուրիշներ։ Մենք տարոայ գործողութիւնների ծրագիր էինք մշակել՝ Փետրուարի 18՝ հաւաք Գառնիում, փերուարի 20՝ բնապահպանական հանրահաւաք Ազատութեան հրապարակում (Արցախեան իրադարձութիւնների հետ կապուած բովանդակութիւնը փոխեցինք), Մարտի 8-ին բնապահպանական ցոյց, Ապրիլի 24-ին՝ ցեղասպանութիւնը որպէս ինքնորոշման ժխտում՝ հանրահաւաք։

Կիվիրյանը

Մեկ էլ որ խորիմաստ չեն գրի թե բա Կիվիրյան, դու այս իշխանությունների գնահատականի մասով սխալ էիր։ Այ հայվաններ, եթե Կիվիրյանը սխալ լիներ, ապա դուք պետք ա լավ ապրեիք, բայց արի ու տես Կիվիրյանը նորից վատ չի ապրում, իսկ ձեր պես հորթերը ոնց խոտ էին ուտում այդպես էլ շարունակում են․․․ Բայց իրոք բավականին մեծ ֆանտազիա ա հարկավոր, որ ավտոմեքենաների կմախքների մեջ տեսնես Հայաստանի բուռն զարգացման խոչընդոտը․․․))

Հայկական հոգեբույժները

Գլոբալ առումով Հայկական ներկայիս քաղաքական դաշտի վերլուծությամբ պետք է զբաղվեն ոչ թե քաղաքագետները, այլ հոգեբույժները։ Իրոք բավականին ծանր դեպք ա․․․ Ամենազավեշտը ֆեյսբուքում ՔՊ-ի համակիրներն են, որ ղժում են իրենց պատգամավորների վրա, կարծես թե դրանք մեր դեբիլներն են: Չէ, բալիկներ ջան, դրանք միմիայն ձերն են, ու մեկ էլ նրանցը, ով իրենց ձայն ա տվել… Մեր դասարանում մի հատ Մամբրե կար, սաղ մտածում էին, որ ձև ա անում, բայց ամենավերջում պարզվեց որ հեչ էլ ձև չի անում, իրական դեբիլ ա․․․