Հավանաբար Մխիթարյանը բաց կթողի ՄՈՒ հաջորդ խաղը

Մանչեստեր Յունայթդի գլխավոր մարզիչ՝ Ժոզե Մոուրինիոն Տոտենհեմի նկատմամբ տարած հաղթաակից հետո տված ասուլիսի ընդացքում գովեստի խոսքեր է ասել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Մասնավորապես Ժոզեն բարձր է գնահատել Մխիթարյանի աշխատասիրությունը և ասել, որ այդ հատկանիշը պետք է յուրացնեն ՄՈՒ մնացած ֆուտբոլիստները ևս: Կարդալ ավելին »

Մանչեսթեր Յունայթեդը 42.5 միլլիոն դոլար է առաջարկել Մխիթարյանի համար

Training: BV Borussia Dortmund

Ինչպես հայտնում է գերմանական Kicker-ը Մանչեսթեր Յունայթեդը գրեթե կրկնապատկել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար առաջարկվոգ գումարը այն 24 միլլիոնից հասցնելով 42.5 միլլիոնի:

Այժմ կողմերին մնացել է համաձայնեցնել մի քանի ընդացիկ հարցեր և եթե արտառոծ ոչինչ տեղի չունենա արդեն մեկ շաբափից Մխիթարյանը բուժզննում կանցնի Անգլիական ակումբում:

Հիշեցնենք, որ այս գումարը ռեկորդային է այն ֆուբոլիստների համար ում պայմանագրի ավարտին մեկ տարուց պակաս ժամանակ է մնացել:

Մխիթարյանը Բունդեսլիգաի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել

Training: BV Borussia Dortmund

Ապրիլ ամսվա Բունդեսլիագայի պաշտոնական կայքում անցկացված հարցումների համաձայն Հայաստանի հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ:

Հարցման մասնակիցների 42 տոկոսը իրենց ձայնը տվել են հայ կիսապաշտպանին իսկ 2-րդ տեղում հայստնվել է Արտուրո Վիդալը 31 տոկոս ձայներով:

 

Հայաստանի հավաքականը առաջադիմել է 7 տեղով. ՖԻՖԱ

1388127960_1380899922_fifa

Մարտի 3-ին ՖԻՖԱ-ն թարմացրեց ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը որտեղ մեր հավաքականը նախորդ ամսվա հմեմատ առաջադիմել է 7 հորիզոնականով և զբաղեցնում է 116-րդ տեղը:

Առաջին հորիզոնականը շարունակում է զբաղեցնել Բելգիայի հավաքականաը, նրան հաջորդում է Արգենտինան և Իսպանիան իսկ ահա աշխարհ գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Կարդալ ավելին »

Մարկո Ռոյս. «Լավ չխաղացինք, սակայն Միկիի գոլի շնորհիվ հաղթեցինք»

1

-Միկին փայլուն գոլ հեղինակեց: Նա ձախից անցում կատարեց դեպի կենտրոն և փայլուն հարված կատարեց: Մենք բոլորս տեսել էինք Հենրիխի հարվածները հեռու տարածություններից: Մեզ շատ օգնեց նրա խփած գոլը: Ցանկությունը մեծ էր առաջին կեսում բացել հաշիվը, սակայն դա մեզ մոտ չստացվեց: Մենք լավ չխաղացինք, սակայն Միկիի գոլի շնորհիվ հաղթեցինք,- ասել է Ռոյսը:

Արաս Օզբիլիզն ամուսնացել է

72098

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի Սպարտակի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ամուսնացել է: Հարսանեկան հանդիսությունը կայացել է Արասի հարազատ Հոլանդիայում: Ինչպես հայտնում է Սպարտակի պաշտոնական կայքը արասի կինը՝ Նանան ուսանողուհի է:

 

Տրանսֆերի կհանվի Մարկոս Պիզզելին

31711

«Ակտոբե» ակումբի տնօրենների խորհուրդը՝ Ղազախստանի առաջնության հերթական մրցաշրջանից առաջ, որոշում է կայացրել բարձր աշխատավարձների պատճառով ազատվել միանգամից չորս ֆուտբոլիստներից այդ թվում նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզզելիից և ակումբի գլխավոր մարզիչ Յոան Անդոնեից:

Ակումբի ղեկավարությունը մամուլի հաղորդագրությունում նշում է, որ ֆինանսական ծանր կացության պատճառով ակումբի կրած վնասները կոմպենսացնելու համար իրենք ստիպված են գնացել այդ որոշմանը: հաղորդագրությունում նաև նշվում է, որ ակումբը ֆուտբոլիստներին կօգնի նոր ակումբներ գտնելու գործում:

Ֆրանսիայի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով

Francia_Hayastan
Հայաստանի հավաքականը Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ընկերական խաղում 4 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը: Սարգիս Հովսեփյանի սաները դարպասը անառիկ պահեցին մինչև 36-րդ րոպեն, մինչև Գիզմանը դարպասապահ Կասպարովի ոտքերի արանքով գնդակն ուղարկեց Հայաստանի հավաքականի դարպասը:

Երկրորդ խաղակեսն ավելի տխուր ստացվեց Հայաստանի հավաքականի համար՝ այս անգամ Հովսեփյանի սաներին 3 ագամ ստիպեցին գնդակը հանել սեփական դարպասից. նախ Կաբայը 57-րդ րոպեին հետո 78 և 79-րդ րոպեներին Կարին Բենզեման Դուբլ ձևակերպեց սեփական հաշվին, այսպիսով հաշիվը դարձնելով 4:0:

Մովսիսյանը կանհանգստացնի ԲԿՄԱ-ի պաշտպաններին

reyngold3

«Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ լեգենդար Վալերի Ռեյնգոլդը ՌՊԼ-ի 5-րդ տուրի՝ մայրաքաղաքային դերբիի  մասին իր կարծիքն է հայտնել:

Նշելով, որ գեղեցիկ խաղ է ակնկալում Ռեյնգոլդը նշել է, որ Մովսիսյանն ու Պրոմեսը լրջորեն կանհանգստացնեն ԲԿՄԱ-ի պաշտպններին: Ռեյնգոլդը նաև գնահատել է ԲԿՄԱ-ի հարձակման գիծը. նշելով, որ ԲԿՄԱ-ն ունի հոյակապ հարձկվողներ որոոնք ունակ են լուրջ մարտահրավեր նետել ցանկացած պաշտպանության:

նշենք, որ ԲԿՄԱ – «Սպարտակ» հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին,  21:30-ին և կցուցադրվի «НТВ+Наш футбол» և «Спорт Плюс» հեռուստաալիքներով:

Բերեզովսկին բացակայում էր Դինամոի հայտացուցակից

1515

Ռուսաստանի առաջնության անցած 29-րդ տուրում ընդացող Դինոամո-Արսենալ խաղից, բացակայում էր Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Խաղը ավարտվեց ոչ ոքի 2:2 հաշվով:

Հիշեցնենք, որ համացանցում լուրեր են շրջանառվում, որ Ռոման Բերեզովսկին հնարավոր է Երևանի Փյունիքի կազմում մասնակցի Եվրոպայի Լիգայի խաղերին: