Հայաստանի ներքաղաքական կյանքը

Այսօր մի հետաքրքիր իրողություն կա Հայաստանի ներքաղաքական կյանքում: Լուրեր են տարածվում, թե հանրապետականներն աջակցելու են Արտակ Զեյնալյանին: Բոլորս գիտենք, որ հանրության հակակրանքն այնքան մեծ է հանրապետականների նկատմամբ, որ նրանց կողմից առաջարկվող յուրաքանչյուր աջակցություն որևէ թեկնածուի ավելի շուտ դիսկրեդիտացիոն քայլ է, քան` դրական ներդրում: Նույն տեխնոլոգիան հանրապետականները կիրառում էին Նիկոլի նկատմամբ, երբ “Լֆիկը” հայտարարում էր, որ Նիկոլն իրենց ախպերն ա, դրանով փորձելով սևացնել մարդու կերպարը: Հանրապետականները լավ են հասկանում, որ հանրության ընկալմամբ այսօր բացասական պիտակ են ստանում բոլոր այն քաղաքացիները, ովքեր որևէ կերպով կապված են ՀՀԿ-ի հետ: Հիմա եթե փորձենք հասկանալ, թե ով է կիրառում այս ստոր տեխնոլոգիան Արտակ Զեյնալյանի նկատմամբ, ապա բավական է պատասխանել մի պարզ հարցի` ում դուդուկի տակ են պարում այսօր հանրապետականները …

Կռապաշտներն

Կռապաշտներն արդէն սկսել են նաեւ նախորդ իշխանութիւններին պաշտպանել։ Մէկին հենց նոր աղբանոց ուղարկեցի։ Չէր հաւանել վերջին գրառումս։ Ներկայ եւ նախորդ իշխանութիւններն ընդհանրական են ոչ միայն ռուսաստրկութեամբ, այլ նաեւ հակաժողովրդական սահմանադրութեան հանդէպ սիրով։ Մակրոնին պետք է սենց դիմավորվեր, գուցե մի բան տար…)) Նա տխմար չի։ Լավ գիտի իր անելիքը։ Տխմարը նրա հետևորդներն են, որ չեն հասկանում ոնց է օգտագործում

Կեցցէ Վարդանը

Արագ, ինչ-որ տեղ՝ հպանցիկ նայեցի նիւթը։ Կեցցէ Վարդանը․ միակ բանը, որ տասնամեակներ անց ակնյայտ է դառնում, ԱՄԿ-ն պահպանող հիմնական եթէ չասենք միակ կառոյցն էր «ԵՐԿՈՒՆՔ-ՑԱՍՈՒՄ» պայմանական անուն կրողը։ Միւսներն այդ շրջանում մանաւանդ ԱՄԿ-ի անուան ու գաղափարների հետ կապուած որեւէ կառոյց չստեղծեցին, էական դրսեւորում չունեցան եւ ժամանակի ընթացքում անէացան։ Շնորհակալութիւն «Առաւօտ»-ին, որ այս նիւթը ժամանակին տարածել է, այժմ էլ յիշեցման կարգով կրկին շրջանառութեան մէջ է դրել։ Խորհրդանշական է, զի նախկինների նոյնորակ նողկալի գործեաձեւն, ասես, փոխանցուել է «նորերին»․․․

Հայաստանը

Գլոբալ առումով Ծառուկյան Գագիկի համար բան չի փոխվել` մենակ շեֆի անունը: Ինքն ընդամենը համառորեն չի ուզում հասկանալ, որ առյուծ պահելով առյուծ չեն դառնում ու քաղաքականությունն էլ իր տեղը չի…Այս ամենը հենց նրա հետեվանք է, որ մութ ինտելեկտը ոչ միայն վեր էքստազից, այլ նաեվ հմտորեն կառավարում է այն։Հենց ուղղորդված քաոսի տեսություն միջոցով է կառավարում հիմա Հայաստանը։ Խոսքը իրենց մասին չէ, այլ կատեգորայի մասին ա: Սրանք դավաճան չեն, սուրբ պրոյեկտի ասպետներն են, ովքեր կարող ա մի օր Նիկոլին թողնեն առանց սեփական կուսակցության…))

Ցաւօք սրտի

Ցաւօք սրտի, ճիշտ տագնապներ են։ Այնտեղ ուր մահն է այնտեղ միատեսակութիւն է եւ այնտեղ ուր միատեսակութիւն է, այնտեղ մահ է։ Սա կարելի է կանխել եւ չեմ էլ պատրաստւում քողարկուել։ Բոլոր հին ու նոր ծախուները իրենց տեղը կը գտնեն, սակայն մարդիկ, իրական քաղաքացիները բանական ու ողջախոհ արժէքների են կարօտ։ Հայրիկյան, ուզածդ ինչ է? Պարզ ասա .Օվ է քօ հիմարություններին ոշադրություն դարձնում? Պարզ գրի էլի. ՞Ես Քոչարյանի ղազն եմ՞, ավելի անկեղծ եղիր…

Հայաստանը ռուսական գաղութ է

Քանի դեռ Հայաստանը ռուսական գաղութ է և երկիրը ղեկավարում են ռուսական դրածոները,իմ կարծիքով երբևէ չի ընդունվի ոչ ձեր,ոչ էլ այլ անկախականի առաջարկ ու դա ոչ միայն սահմանադրության պահով:Եթե ինչ որ առաջարկություններ էլ ընդունվել են,կամ կընդունվեն,ապա դրանք պարտադիր պիտի “դոբրոի” արժանանան կրեմլից: Տեսեք, ինչ փայլուն եզրակացութեան է հանգել եւ հանգեցնում Արայ Պապեանը որոշ, անկեղծ լինենք, որոնողական աշխատանքներից յետոյ։ Ճշմարտութիւնն այնպիսի բան է, որ եթէ ազնիւ ես մէկ է դրան՝ այդ միակ տարբերակին ես հանգելու։

Ես սփյուռքահայ եմ

Ի պատասխան սփյուռքի նախարարի հայտարարության` Ես սփյուռքահայ եմ և ներդրումներ չեմ անի, քանի դեռ Նիկոլ Փաշինյան անունով վարչապետ կա երկրում, իր կիսագրագետ և ամբիցիոզ թիմով: Մարդիկ ոնց, որ զոմբիացած վիճակում լինեն։ Մեկը չի ելնում ոտքի ասի, ուր է գնում մեր տնտեսությունը, չե, որ Սերժին գահից գցելը առաջնահերդ տնտեսության շահից և սոցյալական վիճակից ելնելով տեղի ունեցավ։ Ցավն այն է, որ 4-5 ամսվա մեջ չի եղել ոչ մի փոփոխություն դեպի լավը։

Կիվիրյանը

Սնկի պես հա կուսակցություններ են բացվում: Սենց որ գնա հաստատապես ականատես կլինեմ «Կիվիրյանից վառվածների ու քշվածների» ազգային կուսակցության ստեղծմանը, առավել ևս որ միայն վերջին կես տարում մի 2000 հոգու ջնջել եմ ֆեյսի ընկերներիս շարքերից, մենակ այդքանը որ իրար գլուխ հավքվեն, եքա քաղաքական ուժ կարան կազմել, ավել՝ քան այսօրվա բազմաթիվ գաճաճ կուսակցություններ: Այ սենց ա Կիվիրյանը անգամ այս պարագայում փորձում կոնսոլիդացնել հայ ազգի ներուժը…))

Ազգային ժողովը

Մասնագիտական աչքով բայց մի բան ասեմ: Եթե այս Ազգային ժողովը չդիմացավ ճնշումներին ու գնաց ինքնալուծարման, դա նշանակում ա որ խորհրդարանական կառավարման մոդելը ներկայիս Հայաստանում չի աշխատում, ու պետք է այն շուտափույթ վերացնել, քանի երկիրը լրիվ տանձի չի կոճկվել նման մոդելի պարագայում: Իսկ եթե դիմացան ու չլուծարվան, ուրեմն անկախ ամեն ինչից այս մոդելը աշխատում ա, ու կյանքի և զարգացման իրավունք ունի: Նենց որ այդ պահն էլ կջոգենք…

ԱԺ լուծարումը

ԱԺ լուծարումը թեև անհրաժեշտ,ինչպես նաև հանրության մեծ մասին ներշնչված լինելու հետևանքով բավականին օրակարգային հարց է դառել, սակայն այժմ կոպիտ սխալ է արվում, լուծարման «վիժեցման» հետևանքները շատ լուրջ կարող են լինել։Իսկ Սահմանադրության փոփոխության հարցը կարծես մտածված երկրորդ պլան է մղվում։ Ամենասարսափելին այն է,որ անգամ մտածող հասարակության մի մեծ զանգված ԱԺ լուծարումն առաջնային ու երկրին խանգարող ֆակտոր է համարում, այնինչ առանց ավելորդ շտապողականության արտահերթը կարող է կայանալ 19-ի մայիսի վերջ-հունիսին։
Շտապողականության բազմաթիվ պատճառները որքան հասկանալի են, այնքան էլ լոգիկայից դուրս