Հայաստանի հավաքականը չկարողացավ արժանի պայքար մղել Ալժիրի դեմ

Taron+Voskanyan+Algeria+v+Armenia+International+M0OlL2k-omGl

Մայիսի 31-ին Հայաստանի հավաքականը համաձայն ընկերական հանդիպումների գրաֆիկի, Շվեյցարիայում անցկացրեց իր հերթական  հանդիպումը: Հայկական ընտրանին մրցեց Բրազիլիայում անցկացվելիք “Աշխարհի  առաջնության” մասնակից Ալժիրի հավաքականի հետ: Առաջին խաղակեսում մեր հավաքականը ցուցադրեց դժգույն խաղ, որի արդյունքում արդեն խաղակեսի ավարտին պարտվում էր 3-0 հաշվով: Երկրորդ խաղակեսին մեր հավաքականի մարզիչը կատարեց փոփոխություն և խաղադաշտ հանեց Ա. Սարկիսովին, ով կարողացավ անմիջապես գոլ խփել: Մնացած ժամանակում մեր թիմը չկարողացավ լուրջ պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ և արդյունքում պարտվեց 3-1 հաշվով:

Մադրիդի Ռեալը փայլուն կերպով ջախջախեց Ատլետիկոյին

images

Մայիսի 24-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղի ունեցավ Եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենակարևոր իրադարձությունը` ՉԼ եզրափակիչը: Խաղը բացի իր շուրջ ստեղծված հսկայական հետաքրքրությունից, յուրօրինակ էր նաև այն առումով, որ մրցելու էին նույն քաղաքի ակումբներ (մինչ այդ նման եզրափակիչ չէր եղել): Խաղի մեկնարկից հիմնական գրոհողը Ռեալն էր, սակայն 36-րդ րոպեին Ատլետիկոյի ֆուտբոլիստները օգտվեցին Իկեր Կասիլյասի դիրքային սխալից և խփեցին խաղի առաջին գնդակը: Կարդալ ավելին »

Բավարիան ընթացիկ մրցաշրջանում նվաճեց իր երկրորդ մրցանակը

Wallpaper-HD-Bayern-Munchen-2014

Գերմանական Մյունխեն քաղաքի Բավարիա ակումը մայիսի 17-ին կայացած Գերմանիայի գավաթի եզրափակչում կարողացավ առավելության հասնել Դորտմունդի Բորուսսիայի նկատմամբ` նվաճելով գավաթը: Խաղը ստացվեց բավական պասիվ, որի արդյունքում խաղի հիմնական ժամանակը ավարտվեց առանց խփված գոլերի: Մյունխենցիները իրենց հաղթանակը կորզեցին միայն լրացուցիչ ժամանակում խփած գոլերի շնորհիվ: Կարդալ ավելին »

Որոշվեց Եվրոպայի լիգայի չեմպիոնի անունը

460x253

Մայիսի 14-ին Թուրինում կայացավ ԵԼ եզրափակիչը, որտեղ հանդիպեցին Սեվիլիան և Բենֆիկան: Խաղի հիմնական ժամանակում թիմերը չկարողացան բացել խաղի հաշիվը և այն ավարտվեց 0-0 հաշվով: Թիմերը շատ զգուշավոր էին խաղում և նույնիսկ ավելացված ժամանակում չկարողացան գրավել միմյանց դարպասը: Արդյունքում նշանակվեցին 11 մետրանոց հարվածներ, որի օգնությամբ էլ որոշվեց հաղթողը: Կարդալ ավելին »

Սպարտակի հետ խաղում Ամկարը միավոր չվաստակեց

1397833977_movsisyan

Մայիսի 10-ին ՌԴ առաջնության ընթացիկ տուրում Սպարտակը ընդունել էր Պերմ քաղաքի Ամկար թիմին: Խաղի ելքը վճռվեց ՀՀ հավաքականի հարձակվող Յ. Մովսիսյանի միակ գոլի շնորհիվ: Խաղի երեսունմեկերրորդ րոպեին Մովսիսյանը հյուրերի պաշտպանների համար հայտնվեց նրանց թիկունքում և օգտվեց Ամկարի պաշտպանի սխալ փոխանցումից ու բացեց խաղի հաշիվը: Կարդալ ավելին »

Վարկանիշային աղյուսակում Ազգային հավաքականի դիրքը անփոփոխ է

1388127960_1380899922_fifa

Մայիսի 8-ին “FIFA”-ի պաշտոնական կայքը հրապարակեց հավաքականների վարկանիշների ցանկը: ՀՀ ֆուտբոլի հավաքականը չի փոխել իր դիրքը և հավաքած 750 միավորով դեռևս գտնվում է 33-րդ տեղում: Երկու տարուց կայանալիք Եվրոպային առաջնության ժամանակ խմբային փուլի մեր հակառակորդները ևս չեն փոխել իրենց դիրքերը:  Կարդալ ավելին »

Հ. Մխիթարյանը նախավերջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

34756

Մայիսի 3-ին տեղի ունեցավ Գերմանիայի առաջնության նախավերջին` երեսուներեքերրորդ տուրը, որի շրջանակներում Դորտմունդի Բորուսսիան ընդունել էր Զինսհայմ քաղաքի Հոֆենհայմ թիմին: Խաղը բավական գոլառատ ստացվեց քանի որ խփվեց ընդհանուր հաշվով 5 գնդակ: Խաղի մեկնարկային կազմում էր նաև հայ ֆուտբոլիստ Հ. Մխիթարյանը, ով դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ հաշիվը դարձնելով 2-0: Կարդալ ավելին »

Լոնդոնյան Չելսին խոշոր հաշվով պարտվեց Ատլետիկոյին

Chelsea-v-Atletic

Ապրիլի 30-ին կայացած ՉԼ կիսաեզրափակիչ խաղում հանդիպեցին Լոնդոնի Չելսին և Մադրիդի Ատլետիկոն: Նախորդ խաղը ավարտվել էր 0-0 հաշվով և թիմերից յուրաքանչյուրը պետք է ջանք չխնայեր առավելության հասնելու համար: Առաջին խաղակեսը ավելի ակտիվ սկսեցին տան տերերը և երեսունվեցերրորդ րոպեին խփեցին խաղի առաջին գնդակը: Հյուրերի պատասխանը երկար սպասել  չտվեց և արդեն 44-րդ րոպեին հաշիվը 1-1 էր: Կարդալ ավելին »

villarreal-vs-barcelona

Ապրիլի 28-ին տեղի ունեցան Լա լիգայի հերթական տուրի խաղերը, որոնցից մեկում մրցեցին Վիլյառեալ քաղաքի համանուն թիմը և կատալոնյան Բարսելոնան: Պայքարը ստացվեց բավականին թեժ և լարված: Թիմերը ընդմիջման գնացին տանտերերի հաղթանակով 1-0 հաշվով: Երկրորդ խաղակեսի տասներորդ րոպեն էր ընթանում և տանտերերը կրկնապատկեցին հաշիվը: Կարդալ ավելին »

Բորուսսսիան չկարողացավ հաղթել Բայերին

P18-130903-333

Ապրիլի 26-ին Բունդեսլիգայի հերթական տուրի ընթացքում Բորուսսիան հյուրընկալվեց Բայերին: Դորտմունդյան թիմը մրցակցի հարկի տակ չկարողացավ գերազանցել մրցակցին և խաղը ավարտվեց խաղաղ ելքով: Առաջին խաղակեսը հարուստ էր իրադարձություններով, որոնք էլ վճռեցին խաղի վերջնական ելքը: Երկու թիմերն էլ 2-ական գնդակ խփեցին: Բայերի կազմից առանձնացան Լ.Բենդերը և Գ.Կաստրոն, իսկ Բորուսսիայի կազմում գոլերի հեղինակ դարձան Օ.Կիրխն ու Մ.Ռոյսը: Կարդալ ավելին »