Արգիշտ ախպեր

Արգիշտ ախպեր էս ի պակաս տականքը չի եղել…
Գյուղացիները բողոքի էին ելել Երևան – Երասխ մայրուղին փակել էին Այգավանում , սա եկավ ժողովուրդը բողոքում էին խաղողի մթերումից կոպեկներ էին ՝ ասեցին սենց որ գնա այգիները կքանդեն, էս էշն էլ հա քանդեք ՝ պարսկաստանից բազուկի սպիրտ կբերենք էժան կոնյակ կսարքենք….
Ասին տրակտոր չկա ՝…
Ասավ հա որձ կով լծեք վարեք…

Ռոբերտ Քոչարյանը

Մի բան ասեմ, էլի: Ընդհանրապես հին պատմական ավանդույթ ա, որ կողմերը, մենամարտից առաջ առաջադրում են իրենց կողմից նախընտրելի զենքերը, գործիքները, որոնցով տվյալ կողմը իր հակառակորդին առաջարկում է պայքարել: Այսինքն առաջարկում է սահմանել պայքարի կանոնները: Հավանաբար այս տրամաբանության շրջանակներում էլ, Ռոբերտ Քոչարյանը ներկայացնելով դատարան հայցադիմում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, առաջարկում է պատերազմել օրենքի ու դատարանի շրջանակներում, այն պարագայում երբ իր հերթին Նիկոլը իր հակառակորդներին որպես պատերազմելու գործիք առաջարկում է փռել ասֆալտին, ցփխել պատերով, ընտանիքների անդամներին էլ հանել փողոց ու սամասուդ անել: 

ԱՄԵՐԻԿԱՆ

Ես սիրում եմ հիւրերիս որակեալ սնունդ մատուցել եւ մի քիչ էլ տնային տնտեսութեամբ եմ զբաղւում ու զգացել եմ որ կերերը թանկացել են եւ ահա․․․ պարզւում է՝ մեր «շակալ»-ները ռուսաստրուկ են խաղում այն դէպքում երբ իրենք ռուսները գիտեն, որ կան զի ԱՄԵՐԻԿԱՆ չթողեց հիտլերին խժռել իրենց երկիրը․․․ (շարունակում եմ) և հիմա այստեղ էլ Երևանի նման եմ խօսելու»: Առաւօտեան դասարան մտնելիս սկսեց ասել, «պրիվետ», իսկ հրաժեշտի համար` «պակա» իրենից շատ գոհ: Ուրեմն ի՞նչ, մեր լեզուն այսպէս ենթարկենք հասարակութեան պահանջի՞ն:

Մոռացել եմ իրազեկել

Մոռացել եմ իրազեկել, որ երկու օր առաջ 29-րդ անգամ բարձրացայ Արագածի գագաթ։ Այս անգամ անակնկալ որոշմանս պատճառն այն էր, որ ուզում էի ընկերոջս, ով իր թոռան հետ պատրաստւում է Արարատի գագաթ բարձրանալ եւ օգնել մարզական վիճակը ստուգելու եւ ամրապնդելու հարցում։ Լաւ վիճակում էին։ Իսկ ինքս անխոհեմ բան արեցի։ Ուղեկիցներիս ասացի, որ ինձ մենակ թողնեն։ Դժուարութեամբ համաձայնեցին։ Երբ լրիւ մենակ էի, որոշեցի հարաւային գագաթ բարձրանալ մէկ անգամ գնալուց յետոյ դժոարութեան պատճառով մերժածս ամենակարճ ճանապարհով։ Այն ժամանակ (մօտ քսան տարի առաջ) դժուար էր, իսկ հիմա․․․

Տօնն անցաւ

Տօնն անցաւ, բայց նկատենք, որ մեր մշակութային պատասխանատուները ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՀԱՆՐԱՔՈՒԷԻ տօնական միջոցառման ժամանակ որեւէ հարթակ չէին տրամադրել ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՊԱՅՔԱՐԻՆ ՈՒՂԵԿՑԱԾ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ստեղծագործութիւնների՝ երգերի ու բանաստեղծութիւնների համար։ «Երգ երգոցն» էլ մնաց նոյն բոլշեւիկեան մակարդակի վրայ։ Ապազգային տականքներ են։

«Պէտք չէ այնքան խորը մտլել ռսի ․․․․ , որ չերեւաս»,-ասում էր Յարութ Սասունեանը ՀՀ նախագահին։ Դէ, եթէ խորհուրդը չես լսում, չես երեւում, հո չերեւացողի հետ չեն հանդիպելու․․․․»

Քաջ նազարը

Քաջ նազարը Լակոտների հետ Կառավրում ա Լևոնի Աշակերտը Խաբեց Ժողովրդին : 60 ականերից Պայքարող Անկախության Համար Հայրիկյանին Չի Հրավիրում քանի որ Էգոյիստ Լակոտ ա Նիկոլիկը Լակոտների նախագահը : Ձեր Ամագը Մենք Գնահատում ենք Պարոն Հայրիկյան :Եվ Շատերը Ովքեր Մեր տարիքին են Գիտեն Որ Նոր Հիասթափություն է Լինելու :Նոր Կառավարություն Չկա Քանի որ Պուտինը Հիմա Հայաստանի Նախագահն է : Նիկոլը Ծախեց Մեր Հանրապետությունը :

Պարոն Հայրիկյան դուք պատրաստ եք չջնջել այն քոմենթները , որոնք այլակարծություն են պարունակում և օբեկտիվ հիմնավորված են ?

Ճղճիմների հանելուկներից

Ճղճիմների հանելուկներից «1988 թ.-ի Մայիսի 28-ին ԱԻՄ-ը նշեց անկախութեան 70-ամեակը։ Երեսուն տարի յետոյ՝ 2018-ին ո՞ր ամեակն է»։

Այո,դժվար է խելացի մարդու համար ապրել միջակություն հասարակության մեջ առանց նյարդայնանալու: Կտրիճ Սարդարեան․ «Եթէ ընդօրինակում ենք անցեալի սխալները, պիտի պատրաստ լինենք նաեւ նրանց ձախողումներին արժանանալ»։ Բանն այն է, որ հիմա էլ «կազեոլները» մարդամերժ խորհրդարանական հաւմակարգը պաշտպանելու համար վկայակոչում են «փառահեղ» 18-20 թթ.

ԱԻՄ հիմնադիրները

ԱԻՄ հիմնադիրները (բացակայում է ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՄՈՎՍԷՍ ԳՈՐԳԻՍԵԱՆԸ) իրենց «սեւ գործը»՝ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ՀԱՆՐԱՔՈՒԷԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ռազմավարական նպատակի իրականացումն սկսելուց քառորդ դար անց։ Ձախից աջ՝ Մեխակ Գաբրիէլեան, Ռազմիկ Մարկոսեան, Պարոյր Հայրիկեան եւ Սուսաննա Աւագեան։

Հրաւիրում եմ մի փոքր ուսումնասիրութեան մասնակից լինել։ 1) Որքա՞ն է հաւանական, որ Երեւանում մի օրիորդ իմ պատանեկութեան սիրած գիրքը ձեռքին քայլելիս կը լինէր։ Կարծում եմ, որ բաւական հնարաւոր բան է․
100 օրուայ մէջ մի այդպիսի դէպք կարող էր լինել։ Աւելի խտացնենք՝ 10 օրը մէկ այդպիսի դէպք կարող էր պատահել։ 2) Որքա՞ն է հաւանական, որ այդ նոյն պահին նոյն վայրում կարող է ես էլ լինէի։- Հազարից մի դէպք, կարծում եմ, բայց համարենք, որ հարիւրից մի դէպքում ես եւ այդ աղջիկը նոյն կէտում կը լինէինք։

Մեր դասարանում մի հատ Վազգենչիկ կար

Առաջ եթե իրավապահ մարմինները խուզարկությամբ մտնեյին որևէ լրատվական գործակալություն, ապա իրավապաշտպանների, պայքարիկիների, աշխուժակների, ու իրենց զիլ քաղաքացի հռչակացների մի բանակ իրենց տեղում կճղեյին, աղաղակելով դրա դեմ: Իսկ հիմա քար լռություն, լավագույն ապացույցնը որ այս երկրում ոչ մի դուզդուրան բան չկա, ընդամենը բուտաֆորիա ու կոմֆորմիզմ…

Լրատվական գործակալություն խուզարկելը անթույլատրելի ա, առավել ևս քո քաղաքական հակառակորդի գործակալությունը: Իմ համար արդեն իսկ ակնհայտ ա, որ այս ամենը շատ վատ ավարտ ա ունենալու…

Այսօր նստա տաքսի

Այսօր նստա տաքսի, դե այս անգամ էլ տաքսիստը ճանաչեց: Ասում ա դու են ֆեյսբուքում ոչխար խուզող Կիվիրյանն ես՞: Իջնելուց 600 դրամի տեղը 5000 դրամ թողի՝ պետք է խրախուսել հայոց ժամանակակից պատմագիտության հետազոտողներին: Համ էլ դե հաճելի էր, որ առաջին անգամ Հրեշի փոխարեն Ոչխար խուզող անվանեցին…))