Հնարավոր է Մխիթարյանը տեղափոխվի Յուվենտուս

Training: BV Borussia Dortmund

-Թուրինի Յուվենթուսը հետաքրքրված է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով ,- գրում է Sky Sport Italia-ն: Կարդալ ավելին »

Մադրիդի Ռեալը տարավ թվով 21-րդ անընդմեջ հաղթանակը

Spain Soccer Champions League

 

Մադիրդի Ռեալը գտնվելով Մարոկոյում նոր ռեկորդ է սահմանում Իսպանիայի առաջնությունում, տանելով 21-րդ անընդմեջ հաղթանակը: Կառլո Անչելոտտիի թիմը երեկ կիսաեզրափակիչ խաղում պարզապես ջաղջախեց Կրուզ Ասուլ-ին 4:0 հաշվով:

Նշենք որ Մադրիդյան ակումբը վերջին 21 խաղերում խփել է 79 գնդակ՝ այսինքն ակումը հեղինակել է միջին հաշվով 4 գնդակ մեկ խաղում:

Սպարտակն ու Ռոստովը 1:1 հաշվով ավարտեցին հանդիպումը

53483ded16400_large

ՌՊԼ-ի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում երեկ հանդիպել էին Ռեստովի համանուն թիմը և Մոսկվայի Սպարտակը: Մոսկովյան ակումը հյուրընկալելով Ռոստովյան ակումբին միավորը կիսել է նրա հետ:

Մեր հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցել է խաղին և այդպես էլ աչքի չնկնելով ոչինչով փոխարինել է  63-րդ րոպեին:

Հիշեցնենք որ հաղթանակի դեպքում Մոսկովյան ակումբը կշրջանցեր կուբանին և կհանգրվաներ 4-րդ հորիզոնականում սակայն շարունակում է մնալ 6-րդ հորիզոնականում:

Դորտմունդի Բորուսյան միանձնյա հետնապահ

 

royce

Դորտմունդի Բորուսյան Բունդեսլիգայի հերթական տուրում հյուրընկալվել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»:  Խաղը ընդացավ առանց ավելորդ լարվածության և հետաքրքրության: Տան տերերը 2 անպատասխան գնդակ ուղարկեցին Դորտմունդցիների դարպասը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ որին վերջերս անխնա քննադատում է գերմանական մամուլը, մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ սա արդեն թվով 8-րդ պարտությունն էր Դորտմունդցիների համար և թիմը իր ակտիվում ունի 11 միավոր:

Արթուր Եդիգարյանը խզել է պայմանագիրը Կայրաթի հետ

5278f6f598df6_large

Ինչպես հաղորդում է ղազախական ակումբի պաշտոնական կայքը հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը հեռանում է Կայրաթից, երկկողմանի համաձայնությամբ: Եդիգարյանը ղազախական ակումբի կազմում դարձել է Ղազախստանի գավաթակիր մասնակցել է 37 հանդիպման և մեկ գնդակ խփել մրցակցի դարպասը:

Եդիգարյանի հետագա կարերայի մասին տեղեկություն դեռևս չկա:

Լիոնել Մեսսիի նոր ռեկորդը Իսպանիայի առաջնություններում

hi-res-159596853_crop_north

Արգենտինայի հավաքականի և Կատալոնական Բարսելոնայի հարձակվող աշխարհահռչակ Լեոնել Մեսսին «Սևիլիայի» դեմ խաղի ընդացքում 3 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:  Արգենտինացու խփած 2-րդ գոլից հետո նա դարձավ Իսպանիայի առաջնության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու՝ թարմացնելով արդեն 50 տարի չգերազանվող ռեկորդը:  Այդ ցուցանիշով Մեսսին առաջ անցավ Տելմո Սառռայից (251 գոլ):

Նշենք, որ Մեսսին արդեն ակտիվում ունի 253 գոլ և անկասկած դեռ կբարձրացի նշաձողը այն առավել անհասանելի դարձնելով մնացածի համար:

Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է ամենաակտիվ ֆուտբոլիստների հնգյակում

Training: BV Borussia Dortmund

Բունդեսլիգայի պաշտոնական կայքը ամեն տարի անդրադառնում է ակտիվությամբ աչքի ընկած ֆուտբոլիստներին և հրապարակում նրաց անունները ըստ վարկանիշների: Այս տարի արդեն հրապարակված է Բունդեսլիգայի ամենաակտիվ ֆուտբոլիստների հնգյակը և ի ուրախություն մեզ. աղյուսակում ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը: 602 միավորով նա զբաղեցրել է 4-րդ տեղը՝ զիչելով միայն Արյեն Ռոբենին (657 միավոր),  Միլոշ Յոյիչին (624 միավոր) և «Հոֆենհայմի» բրազիլացի լեգիոներ Ռոբերտո Ֆիրմինոն:

 

 

Պորտուգալիա Հայաստան 1:0 մեկ կոպիտ սխալը վճռեց հանդիպման ելքը

Նոյեմբերի 14 ին Պորտուգալիայի մայրաքաղք Լիսաբոնում կայացավ Պորտուգալիա Հայաստան Եվրո 2016 ընտրական փուլի հանդիպումը: Հայաստանի հավաքականը խաղասկզբին լավ տպավորություն էր թողնում՝ ունեցավ մի քանի գոլային պահեր, ինչը չկարողացավ իրացնել մրցակցի կոպիտ իսկ մի քանի դեպքում էլ պորտուգալացիների դարպասապահի փայլուն խաղի արդյունքում:

arm135291242367_1392284080

Հադիպման Միակ գոլը խփվեց 71-րդ րոպեին Տարոն Ոսկանյանի կոպիտ սխալից հետո Կրիշտիանու Ռոնալդուն բացեց խաղի հաշիվը Եվրոպայի առաջնությունում նոր ռեկորդ սահմանելով:  Կարդալ ավելին »

Արոնյանը վերջին տուրում հաղթեց Էռնեստո Ինարկիևին

38654

Մոսկվայում Տիգրան Պետրոսյանի անվան հուշամրցաշարը ավարտվեց երեկվա հանդիպումների շարքով: Մեր շախմատի առաջատար Լևոն Արոնյանը վերջին տուրը ավարտեց հաղթանակով, սակայն զբաղեցրեց միայն երրորդ հորիզոնականը:

Վերջին տուրը հաղթական էր նաև Ուկրաինացի Բորիս Գելֆանդի համար, նա պարտության մատնեց Պետեր Լեկոյին, իսկ մյուս երկու հանդիպումներում ոչ ոքիներ գրանցվեցին:

Այսպիսով Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի հաղթող ճանաչվեց Ալեկսանդր Գրիշչուկը վաստակած 5.5 միավորով, երկրորդ տեղը զբաղեցրեց աշխարհի նախկին չեմպիոն Կրամնիկը 4.5 միավորով, երորդ տեղում ինչպես արդեն նշվեց Լևոն Արոնյանն է 4 միավորով:

Արոնյանը Մոսկվայում նորից խաղաղ արդյունք գրանցեց

levon_aronian_tal_memorial2012

Մոսկվայում ընդացող աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը կրող մրցաշարում երեկ կայացավ 3-րդ տուրի հանդիպումները:

Լևոն Արոնյանը ինչպես նախորդ 2 տուրերում 3-րդ տուրում նույնպես ոչ ոքի խաղաց Չինաստան ներկայացնող գրոսմայստեր Դին Լիժենի հետ: Այս տուրից հետո Արոնյանը իր ակտիվում ունի 1.5 միավոր և կիսում է 3-5 րդ տեղերը: Հաջորդ՝ 4-րդ տուրում մեր շախմատիստը կհանդիպի Պետեր Լեյկոի հետ, իսկ առաջնությունը գլխավորում է Ալեկսեյ Գրիշչյուկը վաստակած 3 միավորով: