Բորուսսսիան չկարողացավ հաղթել Բայերին

P18-130903-333

Ապրիլի 26-ին Բունդեսլիգայի հերթական տուրի ընթացքում Բորուսսիան հյուրընկալվեց Բայերին: Դորտմունդյան թիմը մրցակցի հարկի տակ չկարողացավ գերազանցել մրցակցին և խաղը ավարտվեց խաղաղ ելքով: Առաջին խաղակեսը հարուստ էր իրադարձություններով, որոնք էլ վճռեցին խաղի վերջնական ելքը: Երկու թիմերն էլ 2-ական գնդակ խփեցին: Բայերի կազմից առանձնացան Լ.Բենդերը և Գ.Կաստրոն, իսկ Բորուսսիայի կազմում գոլերի հեղինակ դարձան Օ.Կիրխն ու Մ.Ռոյսը: Կարդալ ավելին »

Մադրիդում Բավարիան բաց թողեց մեկ գոլ և պարտվեց տանտերերին

1045420_m3w561h315q80v10729_20140423222418_6ezmwjoleco6wbdi3dn

Ապրիլի 23-ին կայացավ Չեմպիոնների լիգայի երկրորդ կիսաեզրափակիչ  մրցավեճը: Մադրիդում տեղի Ռեալը հյուրընկալեց Մյունխենի Բավարիային և խորամանկ խաղի շնորհիվ կարողացավ նվազագույն հաշվով հաղթանակել: Խաղի սկզբից հյուրերը անմիջապես նախաձեռնությունը վերցրին և սկսեցին հուժկու գրոհներ կազմակերպել, սակայն Ռեալի դարպասը մնաց անխոցելի: Իսկ տան տերերը ընտրել էին սուր հակագրահների մարտավարությունը, որը արդարացրեց իրեն: Կարդալ ավելին »

Բորուսսիայի սպորտային տնօրենը Հ. Մխիթարյանի մասին

1069d7105539636e4ed1bd64f433d

Դորտմունդյան ակումբի ղեկավարներից Մ. Ցորկը կարծիք է հայտնել ՀՀ ազգային հավաքականի խաղացող Հ. Մխիթարյանի վերջին մրցավեճերում ցուցադրած խաղի մասին:

– Հենրիխը շատ լավ է իրեն զգում հատկապես խաղադաշտի եզրերում: Վերջին մի քանի խաղերը նա գերազանց անցկացրեց և մարզչական շտաբը որոշեց փոխել ”Միկի”-ի դիրքը, ով վերջին մի քանի խաղերում հանդես էր գալիս եզրերում և այնտեղից էր սկսում կազմակերպել իր խաղը: Կարդալ ավելին »

Վարդան Մինասյանը նորից ասպարեզում է

photo_39908

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի նախորդ մարզիչ Վ. Մինասյանը նախօրեին մեկնել էր Ղազախստան տեղի ակումբներից մեկի ղեկավարության հետ հանդիպելու նպատակով: Ապրիլի 20-ին ղազախական կայքերից մեկը հաղորդագրություն տարածեց, որ Մինասյանը բանակցել է “Տոբոլ” ակումբի ղեկավարության հետ, քննարկել բոլոր պայմանները և վերջնական համաձայնության եկել: Կարդալ ավելին »

Յ. Մովսիսյանը ունիվերսալ ֆուտբոլիստ է

53483ded16400_large

Ռուսական մարզական կայքերից մեկի փորձագետի կարծիքով Յ. Մովսիսյանը ունիվերսալ ֆուտբոլիստ է: Կարողանում է գոլեր խփել  թե գլխի հարվածներով և, թե մեկ հպումով կատարված կտրուկ հարվածներով: Սակայն դա այն պարագայում երբ թիմի կիսապաշտպանությունում խաղը կայուն է և կիսապաշտպանների և հարձակման գծի համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Կարդալ ավելին »

Հ. Մխիթարյանը ներառվել է Գերմանիայի առաջնության նախորդ տուրի անվանական հավաքականում

հենրիխ-մխիթարյան

Համաձայն գերմանական առաջատար սպորտային կայքերից մեկի կազմած ցանկի Բորուսսիայի հարձակվող Հ.Մխիթարյանը ներառվել է Գերմանիայի առաջնության նախորդ տուրի անվանական հավաքականում: Կարդալ ավելին »

Գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթը

279504437

Ապրիլի 12-ին ավարտվեց Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում տեղի ունեցողծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցության վերջում իրենց մրցելույթները անցկացրին տղամարդկանց գերծանր քաշային մարզիկները: Մեր ծանրամարտիկ Ռ. Ալեքսանյանը երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի մրցաշարի արծաթը: Կարդալ ավելին »

Բորուսսիան չկարողացավ լուծել 1/2 եզրափակիչի խնդիրը

1211139-25284837-640-360

Ապրիլի 8-ին ”Սիգնալ Իդունա Պարկ” ստադիոնում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի հերթական տուրի հանդիպումը, որտեղ մրցում էին Բորուսսիան և Ռեալը: Տանտերերը նախորդ հանդիպումը տանուլ էին տվել` բաց թողնելով 3 անպատասխան գնդակ: Պատասխան հանդիպումից առաջ մրցակիցը ուներ անվիճելի առավելություն Կարդալ ավելին »

Դինամոն չկարողացավ դիմակայել Անժիին

32032

Ապրիլի 6-ին կայացավ Ռուսաստանի առաջնության հերթական 24-րդ տուրը: Մախաչկալա քաղաքի Անժի թիմը ընդունել էր Մոսկվայի Դինամոյին: Հյուրերը չկարողացան համարժեք դիմադրություն ցուցաբերել և արդյունքում խաղը ավարտվեց տան տերերի 4-0 հաշվով հաղթանակով: Դինամոյի կազմում մեր ազգային հավաքականի դարպասապահ Ռ. Բերեզովսկին Կարդալ ավելին »

Արթուր Ալեքսանյանը նվաճեց հերթական Եվրոպայի չեմպիոնի կոչումը

images

Այս օրերին Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ունեցավ իր առաջին ոսկին: Ապրիլի 5-ին 98 կգ քաշային կարգում իրեն հավասարը չունեցավ մեր “Ճերմակ արջը”` Արթուր Ալեքսանյանը, ով ուղղակի ջախջախելով իր բոլոր մրցակիցներին` (խոշոր հաշիվներով` 7-0, 8-0, 9-0) հասավ եզրափակիչ: Կարդալ ավելին »