ԱԱ-2014 Մեսիի գոլը հաղթական էր

argentina-iran

Երեկ ԱԱ-2014-ի խմբային փուլում հանդիպել էին Արգենտինայի և Իրանի հավաքականները: Խաղը անցավ Իրանցիների կատարյալ պաշտպանության կիրառմամբ, որը իրանցիներին հնարավորություն տվեց սեփական դարպասը գոլ չնդունել 90 րոպե շարունակ:  Կարդալ ավելին »

Փոփոխվել է Հայաստանի հավաքականի դիրքը FIFA-ի աղյուսակում

images

Հունիսի 4-ին FIFA-ի պաշտոնական կայքում արդեն տեղադրված էր  հավաքականների վարկանիշների նոր աղյուսակը: Ներկայումս Հայաստանի հավաքականը գտնվում է երեսունութերրորդ տեղում և զիջում է իր նախկին ցուցանիշին 5 դիրքով: Հավաքականի վարկանիշի նվազման վրա մեծապես ազդել են վերջին երկու ընկերական հանդիպումները, որոնցում մեր թիմը լավ հանդես չեկավ: Կարդալ ավելին »

Հայաստանի հավաքականը չկարողացավ արժանի պայքար մղել Ալժիրի դեմ

Taron+Voskanyan+Algeria+v+Armenia+International+M0OlL2k-omGl

Մայիսի 31-ին Հայաստանի հավաքականը համաձայն ընկերական հանդիպումների գրաֆիկի, Շվեյցարիայում անցկացրեց իր հերթական  հանդիպումը: Հայկական ընտրանին մրցեց Բրազիլիայում անցկացվելիք “Աշխարհի  առաջնության” մասնակից Ալժիրի հավաքականի հետ: Առաջին խաղակեսում մեր հավաքականը ցուցադրեց դժգույն խաղ, որի արդյունքում արդեն խաղակեսի ավարտին պարտվում էր 3-0 հաշվով: Երկրորդ խաղակեսին մեր հավաքականի մարզիչը կատարեց փոփոխություն և խաղադաշտ հանեց Ա. Սարկիսովին, ով կարողացավ անմիջապես գոլ խփել: Մնացած ժամանակում մեր թիմը չկարողացավ լուրջ պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ և արդյունքում պարտվեց 3-1 հաշվով:

Հայաստանի հավաքականը կարողացավ առավելության հասնել ԱՄԷ-ի նկատմամբ

41309

Մայիսի 27-ին մեկնարկեց Հայաստանի հավաքականի ընկերական խաղերի խաղաշարը: Առաջին խաղում Հայաստանի հավաքականի մրցակիցը ԱՄԷ-ի հավաքականն էր, որը գտնվում է FIFA-ի վարկանիշային աղյուսակի 67-րդ տեղում: Խաղի սկզբից առավելությունը արաբների կողմն էր և արդեն առաջին րոպեին նրանք կարող էին խփել խաղի առաջին գնդակը: Սակայն մերոնք աստիճանաբար հավասարեցրին խաղը և 37-րդ րոպեին աջ պաշտպան Լ. Հայրապետյանի սկսած գրոհը գեղեցիկ խաղարկման արդյունքում ավարտվեց գոլով: Կարդալ ավելին »

Մադրիդի Ռեալը փայլուն կերպով ջախջախեց Ատլետիկոյին

images

Մայիսի 24-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղի ունեցավ Եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենակարևոր իրադարձությունը` ՉԼ եզրափակիչը: Խաղը բացի իր շուրջ ստեղծված հսկայական հետաքրքրությունից, յուրօրինակ էր նաև այն առումով, որ մրցելու էին նույն քաղաքի ակումբներ (մինչ այդ նման եզրափակիչ չէր եղել): Խաղի մեկնարկից հիմնական գրոհողը Ռեալն էր, սակայն 36-րդ րոպեին Ատլետիկոյի ֆուտբոլիստները օգտվեցին Իկեր Կասիլյասի դիրքային սխալից և խփեցին խաղի առաջին գնդակը: Կարդալ ավելին »

Բ. Շալանդը հավաքականի ռազմավարության մասին

images

Մայիսի 21-ին Հայաստանի հավաքականը սկսեց իր ուսումնամարզական հավաքը առաջիկայում սպասվելիք 3 ընկերական հանդիպումներից առաջ: Հավաքականի գլխավոր մարզիչ Բ. Շալանդը հանդիպեց նաև սպորտային լրագրողների հետ: Հնչեցին տարբեր հարցեր, մասնավորապես խոսք գնաց առաջիկա ընկերական հանդիպումներում մեր մրցակիցների մասին: Կարդալ ավելին »

Բավարիան ընթացիկ մրցաշրջանում նվաճեց իր երկրորդ մրցանակը

Wallpaper-HD-Bayern-Munchen-2014

Գերմանական Մյունխեն քաղաքի Բավարիա ակումը մայիսի 17-ին կայացած Գերմանիայի գավաթի եզրափակչում կարողացավ առավելության հասնել Դորտմունդի Բորուսսիայի նկատմամբ` նվաճելով գավաթը: Խաղը ստացվեց բավական պասիվ, որի արդյունքում խաղի հիմնական ժամանակը ավարտվեց առանց խփված գոլերի: Մյունխենցիները իրենց հաղթանակը կորզեցին միայն լրացուցիչ ժամանակում խփած գոլերի շնորհիվ: Կարդալ ավելին »

Որոշվեց Եվրոպայի լիգայի չեմպիոնի անունը

460x253

Մայիսի 14-ին Թուրինում կայացավ ԵԼ եզրափակիչը, որտեղ հանդիպեցին Սեվիլիան և Բենֆիկան: Խաղի հիմնական ժամանակում թիմերը չկարողացան բացել խաղի հաշիվը և այն ավարտվեց 0-0 հաշվով: Թիմերը շատ զգուշավոր էին խաղում և նույնիսկ ավելացված ժամանակում չկարողացան գրավել միմյանց դարպասը: Արդյունքում նշանակվեցին 11 մետրանոց հարվածներ, որի օգնությամբ էլ որոշվեց հաղթողը: Կարդալ ավելին »

Եվս մեկ ընկերական հանդիպում

arm135291242367_1392284080

Այս տարվա սկզբից հաղորդվում էր որ ապրիլ ամսին նախատեսվում է ընկերական հանդիպում անցկացնել Իրաքի հավաքականի հետ, սակայն երկարատև բանակցությունների արդյունքում կողմերը վերջնական արդյունքի չեկան: Սակայն փոխարենը, ՀՖՖ-ն բանակացություններ է սկսել ԱՄԷ ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` այդ երկրի հավաքականի հետ հանդիպում կազմակերպելու նպատակով: Կարդալ ավելին »

Սպարտակի հետ խաղում Ամկարը միավոր չվաստակեց

1397833977_movsisyan

Մայիսի 10-ին ՌԴ առաջնության ընթացիկ տուրում Սպարտակը ընդունել էր Պերմ քաղաքի Ամկար թիմին: Խաղի ելքը վճռվեց ՀՀ հավաքականի հարձակվող Յ. Մովսիսյանի միակ գոլի շնորհիվ: Խաղի երեսունմեկերրորդ րոպեին Մովսիսյանը հյուրերի պաշտպանների համար հայտնվեց նրանց թիկունքում և օգտվեց Ամկարի պաշտպանի սխալ փոխանցումից ու բացեց խաղի հաշիվը: Կարդալ ավելին »